ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում Հայաստանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը:
«Որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է: Խնդրում ենք հաստատել»,- նշեց Նալբանդյանը:
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Համարում ենք ընդունված»: