211652_close_icon

ՀՀ-ի և ԱՄՆ-ի կողմից համատեղ իրավաբանական ընկերություն կստեղծվի. տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ-ն և ԱՄՆ-ն. Փաշինյանը՝ «Թրամփի ուղու» մասին

views-count880 դիտում article-date 11:00 14-11-2025
Առաջին գործողությունը, որը մենք կանենք, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է: Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է, ասել է Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում՝ խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին:

«Հաջորդիվ տեղի է ունենալու ՀՀ-ի և ԱՄՆ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ TRIPP route: Անվան վերջնականացումն ընթացքի մեջ: Ընկերության տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ-ն և ԱՄՆ-ն»,- նշել է նա:

Նրա խոսքով,  ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք: «Սա շատ կաևոր ըմբռնում է և շատ կարևոր արձանագրում է»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր