211652_close_icon
views-count16220 դիտում article-date 12:30 10-05-2018

Խելացի ավտոմեքենաները խելացի վերաբերմունք են պահանջում անվտանգության նկատմամբ. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են բազմաթիվ ֆորումներ և առևտրային հարթակներ, որտեղ կարելի է ձեռք բերել ժամանակակից խելացի ավտոմեքենաների տարբեր գործառույթներին հասանելիություն ստանալու տաբեր հարմարանքներ և ծրագրեր։ Այդ ավտոմեքենաները ներկայումս կարողանում են, օրինակ, մտնել համացանց, այդտեղից ներբեռնել տեղանքի քարտեզներ և այլ օգտակար տեղեկատվություն, տվյալներ փոխանակել սպասարկման կենտրոնի հետ և հեռավար անցնել կանխարգելիչ զննում։ Այդ գործառույթները կարելի է գործի գցել՝ առանց սեփական սենյակի բազկաթոռից վեր կենալու, մինչև մոտենալը հաճելի ջերմաստիճան հաստատել մեքենայի սրահում։ Հայտնի արտադրողների ամենաթանկ մոդելներում հաճելի գործառույթները հասանելի են լռելյայն։ Իսկ ահա ավելի էժան մոդելներում նման հաճույքներն արգելափակված են (պաշտպանված են հատուկ թվային ստորագրությամբ), և դրանց միացման համար անհրաժեշտ է վճարել լրացուցիչ։ Ցանցահեններն ավտոմեքենաներում գտել են խոցելիություններ (ավելի հաճախ դրանք USB ինտերֆեյսի խոցելիություններ են ), որոնք թույլ են տալիս հասանելիություն ստանալ այդ գործառույթները պաշտպանող թվային հավաստագրերին, և սկսել են վաճառել սեփական սարքերը, որոնց օգնությամբ կարելի է պաշտպանող հավաստագիրը փոխարինել այլ հավաստագրով և հասանելիություն ստանալ տարբեր ցանկալի գործառույթների։ Այսպես համացանցի տարածքում հայտնվել են խելացի ավտոմեքենաների համար բազմաթիվ «այլընտրանքային հավելվածներ»։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են հատուկ մոդուլներ, որոնք զրոյացնում եմ վազքի ցուցանիշը կամ վթարից հետո վերաբեռնում անվտանգության բարձերը՝ թույլ տալով տնտեսել տեխսպասարկման հարցում։ Կան ախտորոշման և վճարովի գործառույթների արգելաբացման միջոցներ, տեղորոշման ցանցահենային փաթեթներ, այլ չլիցենզավորված աքսեսուարներ։ Եվ այս ամենը տասնյակ անգամ էժան է, քան առաջարկում են պաշտոնական արտադրողները։ Միացումից հետո այդ սարքերը հասանելիություն են ստանում ավտոմեքենայի ամբողջ համակարգին՝ և՛ տիրոջ գաղտնի տվյալներին, և՛ կառավարման գործառույթներին՝ ճիշտ այնպես, ինչպես ոչ պաշտոնական Android-հավելվածների պարագայում է. խելացի ավտոմեքենայի վրա տեղադրեցիր անօրինական ներկառուցվող ծրագրային ապահովում (firmware, прошивка), և այն ունենում է նոր հնարավորություններ, որոնց մի մասն օգտակար է ավտոմեքենայի տիրոջը, նյուս մասը՝ բոլորովին այլ մարդկանց։ Թանկ ավտոմեքենաների տերերը ցանկալի նպատակ են կիբեռհանցագործների համար. չէ որ եթե մարդը կլորիկ գումար է տվել նման մեքենայի համար, նա փող ունի, և նրա ավտոմեքենային հասանելիությունը կարելի է օգտագործել սեփական նպատակների համար։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն պատմել է «դարկնետ»-ի մասին, որտեղ կան հայտարարություններ «կոտրված» ավտոմեքենաների հաշվեգրերի գնման և վաճառքի մասին, և այդ տվյալներով ավտոմեքենային հասանելիություն կարելի է ստանալ աշխարհի ցանկացած կետից։ «Օգտակար» արգելաբացող ծրագիր ստեղծած չարագործը, որի ծրագիրն ավտոմեքենայի տերն այնտեղ է ներբեռնում ինչ-որ գործառույթներ արգելաբացելու հույսով, ստանում է գործնականում անսահմանափակ հնարավորություններ. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կոդ է ներդրված ներկառուցվող ծրագրային ապահովման մեջ։ Չարագործը կարող է հետևել վարակված ավտոմեքենայի շարժման ընթացքին և գաղտնալսել խոսակցությունները սրահում կամ հասանելիություն ստանալ սմարթֆոնին, որը միացվում է նվագարկչին։ Կամ էլ՝ նա կարող է արգելաբացել դռները և անջատել ազդանշանային համակարգը, ինչպես նաև ավտոմեքենայում տեղադրել շորթող ծրագիր, որն ավտոմեքենային թույլ չի տա շարժվել, մինչև տերը փրկագին չփոխանցի չարագործի կրիպտոդրամապանակ։ Կիբեռհանցագործներից ավտոմեքենան պաշտպանելու հարցում մեքենայի տերը հույս կարող է դնել միայն ինքն իր վրա։ Թեև խելացի Jeep-ն առաջին անգամ կոտրել են դեռևս 2015 թվականին, իսկ ավտոմեքենաների համար կողմնակի հավելվածների հետ կապված խնդիրների մասին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պատմել են 2016-ին, արտադրողները դեռևս շատ քիչ ուշադրություն են հատկացնում խոցելիությունների փակմանը, և շատ սպառնալիքներ արդիականությունը չեն կորցնում նաև այժմ։ Քանի դեռ իրավիճակը չի փոփոխվել, ավտոմեքենաների տերերին արժե հիշել, թե ինքնուրույն անվտանգության ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար։ Անվտանգության միջոցների վերաբերյալ խորհուրդները տրամադրել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ · Օգտագործեք միայն պաշտոնական հավելվածներ և աքսեսուարներ։ · Ժամանակին թարմացրեք ավտոմեքենայի ներկառուցվող ծրագրային ապահովումն սպասարկման կետում։ Եթե ձեր մոդելի համար թողարկվել է նոր ներկառուցվող ծրագրային ապահովում, ապա դա հենց այնպես չէ. ամենայն հավանականությամբ այն շտկում է ինչ-որ խնդիր։ · Ստուգեք ավտոմեքենայի հսկողության շարժական հավելվածները Կասպերսկի հակավիրուսով։ Այդպես դուք սմարթֆոն չեք թողնի անկոչ հյուրին, որը կգողանա ձեր գրանցման տվյալները սև շուկայում վերավաճառելու համար։

Նմանատիպ նյութեր