ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոնում իր առաջին այցը կկատարի Արցախի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոնում առաջին այցը կկատարի Արցախի Հանրապետություն մայիսի 9-ին, այս մասին ընտրվելուց հետո Ն. Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան:
Լրագրողի հարցին, թե արդյոք նա մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը պատասխանեց. «Այո, վաղը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Ն. Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: