211652_close_icon
views-count3684 դիտում article-date 13:02 08-05-2018

Արդյունավետ գործում է «Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» ավտոմատացված համակարգը

«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է նաև «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառել ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: Նախատեսվում է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգը շահագործման տրամադրել նաև առցանց ռեժիմում, ինչի արդյունքում համացանցի հասանելիության ցանկացած վայրից հնարավոր կլինի իրականացնել ԱՏԳ իրականացման հետ կապված մաքսային գործառնություններ: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ 2018թ. ապրիլին հաջողությամբ փորձարկված «Ապրանքների փաստացի ելք» և «Ուղևորային մաքսային հայտարարագիր» էլեկտրոնային համակարգերը պատրաստ են ներդրման: Համակարգերը թույլ կտան էլեկտրոնային եղանակով ֆիքսել արտահանվող ապրանքների սահմանը հատելու փաստը (ըստ հայտարարագրի, ապրանքատեսակի, քանակի, ավտոմեքենայի, հսկողությունն իրականացրած մաքսային ծառայողի, ամսաթվի և այլն), ինչպես նաև էլեկտրոնային տիրույթ տեղափոխել առ այսօր միայն թղթային տարբերակով շրջանառվող ուղևորային մաքսային հայտարարագրերը, ինչը հնարավորություն կտա ստեղծել ռիսկերի կառավարման և այլ պետական մարմինների հետ տեղակատվության փոխանակման հնարավորություններ տվող էլեկտրոնային տվյալների շտեմարաններ: [b]Պետական եկամուտների կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր