6645 դիտում
19:24 07-05-2018
Հանձնարարվել է պատշաճ կազմակերպել մանկապարտեզն ավարտող սաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու գործընթացը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել պարբերական շրջայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ և խստորեն վերահսկել մատակարարվող սննդի որակն ու պահպանման պայմանները:
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում ուսումնական տարեվերջի ավարտական հանդեսներին՝ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Ի դեպ, այս ծրագիրն իրականացվում է 2013 թվականից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով պայուսակներ և գրենական պիտույքներ կտրամադրվեն նաև բոլոր առաջին դասարանցիներին, ինչպես նաև տարրական դասարաններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Քաղաքապետը հանձնարարել է նաև մանկապարտեզների ավագ խմբերում սահմանել խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
15:14 22-06-2015
Երևանի քաղաքապետարանը գրենական պիտույքներ է հանձնում մանկապարտեզն ավարտող բոլոր փոքրիկներին
3125 դիտում
14:03 23-06-2017
Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները
Այս բաժնից
307 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
685 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
583 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին