211652_close_icon
views-count5004 դիտում article-date 17:45 07-05-2018

Վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ բեկանելիս հաշվի է առել Պաշտպանի որոշումը

Ազատությունից զրկված անձը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, որ քրեակատարողական հիմնարկը չի ապահովում պատշաճ բուժօգնություն ստանալու իր իրավունքը: Դիմումի համաձայն՝ մասնագիտացված բժշկական հաստատությունում հետազոտված ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկը նշանակված դեղորայքը տրամադրել է մասնակի, իսկ բժշկի կողմից ամիսը մեկ անգամ ցուցված հետազոտությունն ընդհանրապես չի կազմակերպել: Բողոքի քննարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկված անձի պնդումները և կայացրել է որոշում՝ ամրագրելով, որ խախտվել են այդ անձի իրավունքները։ Այնուհետև ազատությունից զրկված անձը քրեակատարողական հիմնարկի անգործությունը բողոքարկել է դատական կարգով՝ դատարան ներկայացվող նյութերին կցելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի վերոնշյալ որոշումը: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մերժումն անձը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դռնբաց դատական նիստում ստուգելիս անդրադարձել է նաև Պաշտպանի կայացրած խախտման որոշմանը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է անձի վերաքննիչ բողոքը, բեկանել է ստորադաս դատարանի որոշումը և գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Նմանատիպ նյութեր