Դատարանը հաշվի չի առել, որ Գոռ Վարդանյանը այս պահին առողջական խնդիրներ ունի և բերման ենթարկելու որոշում է կայացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես հայտնում է [url=http://www.aravot.am/2016/03/01/662648/]Aravot.am[/url]-ը այսօր` մարտի 1-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին դատարան բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը, չգիտես ինչու, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գ. Վարդանյանն ու նրա փաստաբանը գտնվում են վատառողջ վիճակում:
Ըստ Aravot.am-ի, Գ. Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի