211652_close_icon
views-count1854 դիտում article-date 13:17 06-05-2018

Փրկարարները դուրս են բերել վերելակում արգելափակված քաղաքացուն

Մայիսի 6-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեքսանդր Շիրվանզադե փողոցի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խափանվել է Նաիրի Զարյան փողոցի թիվ 17 շենքի վերելակը: Փրկարարները Բ. Բ.-ին (ծնված 1982 թ.) դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր