Փրկարարները վերելակում արգելափակված քաղաքացուն դուրս են բերել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Ա.Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի վերելակի 3-րդ և 6-րդ հարկերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից անվնաս դուրս են բերել քաղաքացուն: