211652_close_icon
views-count5049 դիտում article-date 17:42 05-05-2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ՖՈՏՈՇԱՐՔ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը: Բաց և անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաև տնտեսության և բիզնեսի ոլորտների հարցեր, որտեղ շատ հաճախ սիրիահայերն իրենց հմտությամբ և աշխատասիրությամբ փոխում են մթնոլորտը: Սիրիահայերը բարձր են գնահատել ճգնաժամի օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խթանման, Հայաստանում սիրիական ներդրումների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու և գործարարների տեղաշարժի դյուրացման հետ կապված որոշ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ հետագայում ևս շարունակել քննարկումները տարբեր ձևաչափերով: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր