211652_close_icon
views-count58024 դիտում article-date 21:12 04-05-2018

Լոռու մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի պետը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռոլանդ Գրիգորյանը Մեծավան գյուղի Անդրանիկի փողոցում իր վարած УАЗ մակնիշի 587 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մեծավան գյուղի բնակիչներ, 12 ամյա Ս. Ջ.-ին և 14-ամյա Կ. Պ-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շաշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխաներին բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի գլխավորությամբ, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Գրիգորյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ուղեկալի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր