211652_close_icon
views-count6458 դիտում article-date 20:58 04-05-2018

Գործարկվել է Yerevan2800.am կայքը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից այսօրվանից գործարկվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը՝ Yerevan2800.am-ը /https://www.yerevan2800.am/hy/: Կայքում տեղադրվելու են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին առնչվող բոլոր նորությունները, լուսաբանվելու են նախատեսված միջոցառումները: Արդեն գործում է կայքի նորությունների բաժինը: Մոտ օրերս գործարկվելու են նաև մյուս բաժինները, որոնցում ներակայացվելու են Երևանի ստեղծման և հազարամյակների պատմության ժամանակագրությունը, հիմնադրման 2800-ամյակի տոնական միջոցառումների օրացույցը: Yerevan2800.am-ում կընդգրկվեն նաև հարցազրույցներ հայտնի երևանցիների հետ, հետաքրքրական պատմություններ, ակնարկներ Երևանի մասին: Կայքն ունենալու է նաև ինտերակտիվ բաժին, որտեղ կգործի շատերի կողմից սիրված քուիզերի ձևաչափը: Yerevan2800.am-ը գործելու է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Կայքի նյութերը տարածվելու են սոցցանցերի պաշտոնական էջերում, որոնց հղումները կարող եք գտնել կայքի գլխավոր էջում: [b]«Երևան 2800» մշակութային հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր