211652_close_icon
views-count6057 դիտում article-date 16:34 04-05-2018

Նիկոլ Փաշինյանի մոտ կոկորդի բորբոքում է ախտորոշվել

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը բժշկական հետազոտություն է անցել և նրա մոտ ախտորոշվել է կոկորդի բորբոքում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջին: «Սիրելի հայրենակիցներ․ անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին եւ պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Առողջական պրոբլեմներ չունեմ։ Միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով։ Շնորհակալ եմ շատ։ Դուք, որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր