4537 դիտում
21:28 07-02-2016
Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ
Հանրային առողջության ոլորտում նոր առաջացող հիմնախնդիր է «Զիկա» տենդը, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Այս տենդի հարուցիչը ֆլավիվիրուս է, փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները (Հայաստանում չի հայտնաբերվել): Հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով:
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու մոծակի տարածման համար այդ երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այս տեսակի մոծակ Հայաստանում չկա: «Զիկա» տենդը չի փոխանցվում մարդուց մարդուն, այլ տարածվում է մոծակի միջոցով:
Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:
Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: «Զիկա» վարակով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վարակն արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում
Ախտորոշում
Զիկա տենդի ախտանշանները նման են «Դենգե» և «Չիկունգունյա» տենդերին և նրանք փոխանցվում են նույն ցեղի մոծակներով: Եթե հիվանդը նշում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուղևորություն Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներ՝ հնարավոր է նրա «Զիկա» տենդով վարակվելը:
Բուժումը և կանխարգելումը
Կանխարգելում պատվաստանյութով կամ մասնահատուկ դեղորայքային բուժում դեռ չի հայտնաբերվել: Բուժումն ախտանշանային է: Ցուցված է.
• Հանգիստ կենսակերպ,
• Մեծ քանակությամբ հեղուկներ՝ ջրազրկման կանխարգելման համար,
• Ացետամինոֆենի կամ պարացետամոլի օգտագործում՝ տենդի և ցավերի բուժման համար
• Արգելվում է ասպիրինի կամ այլ ոչ-ստերոիդ հակաբորբոքային դեղորայքի օգտագործումը՝ իբուպրոֆեն, նապրոքսեն:
Շատ կարևոր է հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց՝ վարակի փոխանցումը դադարեցնելու համար:
Հղի կանայք կարող են վարակվել այս վիրուսով հղիության բոլոր եռամսյակներում: Չկան տեղեկություններ հղիների ավելի զգայուն լինելու վերաբերյալ, կամ հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին: Մորից-պտղին փոխանցման դեպքերը գրանցվում են հղիության ամբողջ ընթացքում: Չնայած այն հանգամանքին, որ մահացած պտղի հյուսվածքներում հայտնաբերվում է Զիկա վիրուսը, ապացուցված չէ, որ դա է մահվան պատճառը: Զիկա վիրուսի առկայությունն արձանագրվել է միկրոցեֆալիայով երեխաների մոտ: Բրազիլիայում ընթացիկ բռնկման ընթացքում գրանցվել է միկրոցեֆալիայով ծնված երեխաների թվի աճ: Հետազոտությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ռիսկի այլ գործոններ՝ վարակիչ հիվանդություններ, սնուցում, արտաքին միջավայրի գործոններ:
Կանխարգելումը «Զիկա» տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել պերմետրինով մշակված երկարաթև հագուստ, երկրում գրանցված միջատավանիչ նյութերից որևէ մեկը:
Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար, ներառյալ հղի և կերակրող կանանց:
Միջատավանիչ նյութերը կարող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների:
Եթե օգտագործվում են արևից պաշտպանության և միջատավանիչ նյութեր, սկզբից մաշկի վրա տարածում են արևապաշտպան նյութը, հետո միայն՝ միջատավանիչ նյութը
Միջատավանիչ նյութերը չեն տարածվում ծածկված մաշկի վրա՝ զգեստի տակ
Կիրառելի է այն հագուստը, որը մշակվել է պերմետրինով
Անհրաժեշտ է խստագույնս հետևել նյութերն ուղեկցող հրահանգին
Սենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից
Չի կարելի պահպանել ջուրը բաց կուտակիչների մեջ:
Եթե հղի կանայք նշում են 2 շաբաթվա ընթացքում ուղևորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, նշում են նաև Զիկա տենդի 2 և ավելի ախտանշան, անհրաժեշտ է նրանց հետազոտել գործիքային մեթոդով՝ մշտադիտարկելու պտղի աճը, միկրոցեֆալիայի և կալցիֆիկատների առկայությունը ուղեղի հյուսվածքում:
Հղիների պատվաստման կամ մասնահատուկ բուժման բացակայության պատճառով բոլոր նրանք, ովքեր հիվանդության պատմության մեջ նշում են ուղևորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, հղիության ընթացքում ենթակա են նաև վարակաբանի հսկողության:
Նմանատիպ նյութեր
6893 դիտում
19:57 30-01-2016
Մանրամասներ «Զիկա» տենդի վերաբերյալ. Տենդը տարածվում է մոծակի միջոցով
1667 դիտում
17:18 04-09-2014
Կլոպի մոտ շուտով գլխացավ կսկսվի. Կեհլ
1860 դիտում
10:09 23-12-2016
Վարկային տենդ․ Ֆինանսների նախարարը բացառում է, որ Հայաստանը կընկնի դեֆոլտի մեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
763 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1033 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1297 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ