3685 դիտում
15:46 04-05-2018
«Ելք»-ում հիմա տարաձայնություն չկա». Էդմոն Մարուքյան
«Ելք» դաշինքում չկա քննարկում, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին դաշինքով կգնան, թե առանձին: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե «Ելք»-ում տարաձայնությունները հարթվեցի՞ն, նա պատասխանեց, որ «Ելք»-ում չկա տարաձայնություն. «Կային մարտավարական, սկզբունքային տարբեր հարցեր, քննարկումներ, հիմա որևէ տարաձայնություն չկա: Հիմա նոր իրողություն է, նոր իրավիճակ է, կա իրականացված թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջնականապես եւ կանք մենք՝ բոլորս, որ աջակցում ենք այդ հեղափոխության կապիտալիզացիային ու նյութականացմանը՝ հանուն երկրում փոփոխությունների»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ փողոցային պայքարի հետ կապված «Ելք»-ում ընդհանուր հայտարարի չեկան, դա չի՞ նշանակում, որ այս իրավիճակից հետո հնարավոր չլինի երեք կուսակցությունների համատեղ գործունեությունը. «Ես չէի շտապի այդպիսի հայտարարություն անել, քանի դեռ քննարկում չենք ունեցել: Ես կարծում եմ՝ մենք երկար գործ ունենք անելու, ճանապարհ ունենք անցնելու և դուք դա կտեսնեք»:
Ինչ վերաբերում է կառավարության կազմից, Մարուքյանը նշեց, որ նախ պետք է ունենալ ընտրված վարչապետ, հետո նոր քննարկել մնացած հարցերը. «Դա ձուկը ջրում խոսակցություն է»:
Նմանատիպ նյութեր
3142 դիտում
18:27 28-02-2021
Էդմոն Մարուքյան. Հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին