«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» հետ խաղում կազմի փոփոխություններ է անելու:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին նախապատրաստվելու համար մադրիդցիները մտադիր են ոչ հիմնական կազմով խաղալ:
Զիդանը խորհրդակցել է իր շտաբի հետ և չի ցանկանում խաղադաշտ մտցնել Ռոնալդուին, Ռամոսին, Նավասին, Մարսելոյին և Մոդրիչին, որպեսզի նրանց զերծ պահի վնասվածքներից:
Մադրիդյան ակումբը ՉԼ-ի եզրափակիչը համարում է մրցաշրջանում իրենց կարևորագույն խաղը, այդ իսկ պատճառով մնացած բոլոր խաղերին հիմնական կազմով չի լինի:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Կատալոնիայում: