2734 դիտում
13:14 04-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին:
Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլ նաև զարգանալ և ակտիվորեն մասնակցել այդ երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2423 դիտում
13:04 03-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1022 դիտում
17:30 29-05-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1207 դիտում
09:51 27-03-2015
Որքանով «երջանիկ դարձան» արաբական երկրների ժողովուրդները «արաբական գարնան» արդյունքում. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
553 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ
535 դիտում
20:15 02-05-2024
ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն