211652_close_icon
views-count6813 դիտում article-date 18:49 03-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 14 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, յուրացման կամ վատնման 2, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագոծության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2-ական և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր