Աղվերանում անցկացվում է ԱՊՀ երկրների «Հանրային դիվանագիտության միջազգային դպրոցի» կողմից կազմակերպած նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 1-ին, Աղվերանում մեկնարկել է ԱՊՀ երկրների «Հանրային դիվանագիտության միջազգային դպրոցի» կողմից կազմակերպած նախագիծը:
Այսօր տեղի ունեցավ միջոցառման պաշտոնական բացումը, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկան`Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը:
«Ջրբաժան. Ընթացիկ պահը` պատմության մեծ ցիկլերում» թեմայով վարպետության դաս անցկացրեց Անդրեյ Ֆուրսովը:
Իսկ Ելենա Պոնոմորյովան հանդես եկավ «Փափուկ ուժն ու հանրային դիվանագիտություն. Սուբյեկտների նույնականացումը» թեմայով դասախոսությամբ:
Հավելենք, որ «Հանրային դիվանագիտության միջազգային դպրոցի» նպատակն է ստեղծել հանրային դիվանագիտության և «փափուկ ուժի» բոլոր դերակատարների և գործոնների փոխկապակցվածության մասին համապարփակ գիտելիքներ:
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետների, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց իրազեկության մակարդակը «փափուկ ուժի» հարցերում: Նրանք կնպաստեն ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցությանը և միջպետական հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին` ստեղծելով մասնագետների ցանց հանրային դիվանագիտության ոլորտում:
Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ երկրներից` Ռուսաստանը, Ղազախստանը, Մոլդովա և հյուրընկալող երկիր Հայաստանը: