211652_close_icon
views-count6267 դիտում article-date 18:32 02-05-2018

Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը. Կապի նախարարություն

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը: Նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու միջամտությունը երկաթուղային տրանսպորտի աշխատանքին: Գնացքների շարժը կասեցված է նաև երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ հնարավոր վտանգի դեպքում երկաթուղային տրանսպորտը չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Կոչ ենք անում չխոչընդոտե՛լ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր