Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը
Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը»: