Սերժ Սարգսյանն այցելո՞ւմ է Բաղրամյան 26. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո շարունակում է այցելել Բաղրամյան 26 և օրվա ողջ մասն անցկացնում իր նախկին նստավայրում:
Ավելին` ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` այս օրերին նույնն է մնացել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը՝ չորս մեքենա և մեկ միկրոավտոբուս՝ լցված մինչև ատամները զինված թիկնապահներով: Միայն բացակայում են ուղեկցող ՃՈ մեքենաները, և Սերժ Սարգսյանի համար այլևս փողոց չեն փակում. նա աշխատում է երթևեկել հնարավորինս աննկատ, դե, որպեսզի չերևա Բաղրամյան 26 իր ելումուտը:
Տեղեկությունները ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]