«Կրկին շրջափակում ենք բոլոր փողոցները, մետրոն, օդանավակայանը՝ ամեն ինչ». Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում, քիչ առաջ հայտարարեց, որ վաղվանից սկսում են խաղաղ անհնազանդության գործողությունները.
«ՀՀԿ-ի այսօրվա գործողությանն արձագանքելու ենք շատ արագ: Վաղը ողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ եւ դասադուլ: 08:15-ից շրջափակվում ենք բոլոր փողոցները, մետրոն, օդանավակայանը, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է, շրջափակում ենք»:
Նա ցուցարարներին կոչ արեց դուրս գալ փողոց եւ պահանջել, որ ժողովրդի թեկնածուն նշանակվի ՀՀ վարչապետ եւ տեղի ունենա իշխանության անցնցում փոխանցում.
«Իսկ վաղը ժամը 7-ին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք: Շարունակելու ենք նաեւ «ՀՀԿ-ին դեմ ես՝ սիգնալ տուր» ակցիան»:
Ապա` Փաշինյանը կոչ հղեց ոստիկանությանը. «Մի կողմ թողեք ձեւականությունները, ցած դրեք վահանները եւ խառնվեք ցուցարար-ժողովրդին»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/01/954247/]այստեղ[/url]