211652_close_icon
views-count6287 դիտում article-date 22:16 30-04-2018

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Ապրիլի 30-ին, ժամը 17:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (9-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Գ. Մ.-ին (1962թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 30-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Լ. Մ.-ին (1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 30-ին, ժամը 05:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Ո.-ին (1940 թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Նմանատիպ նյութեր