211652_close_icon
views-count10023 դիտում article-date 13:51 30-04-2018

ՀՀ ազգային ժողովում ընթանում է Նիկոլ Փաշինյան-ՀՅԴ հանդիպումը

Այս պահին ՀՀ ԱԺ-ում ընթանում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն. Փաշինյանը հանդիպել էր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ: Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չի եղել: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ միաձայն կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նմանատիպ նյութեր