Ազգային ժողովում ընթանում է «Ելք»-ի հանդիպումը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը. Tert.am
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այս պահին հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և « Ելք» խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Բաբայանը:
Մանրամասներն՝[url=http://www.tert.am/am/news/2018/04/29/parliament/2674030] այստեղ[/url]