Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ: Հանդիպմանը «Ծառուկյան» խմբակցության անդամները հայտարարել են, որ իրենք կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածության օգտին:
Նշենք, որ հանդիպմանը չի մասնակցել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Փաշինյանը հանդիպել էր «Ելք» խմբակցության պատգամավորների հետ. որոշում էր կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել Ն. Փաշինյանի թեկնածությունը: