Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ. news.am
Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ի երեկոյան հանդիպել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ:
Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/435814.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում հաստատեց խմբակcության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: Պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել նախագահի թեկնածուին, իսկ պատասխանները գոհացրել են, թե ոչ, առայժմ խուսափում են հայտնել, քաni դեռ այն չեն քննարկել:
«Ընդհանուր հարցերի քննարկում է եղել, պատգամավորները ինչ հարց ուզել, տվել են ու պատասխանները իմացել են։ Հիմա ես չեմ կարող ասել` այդ պատասխանները հարցերը տվողներին բավարարել են, թե ոչ: Ես հարցեր չեմ տվել Արմեն Սարգսյանին»,-ասաց Վարդեւան Գիրգորյանը:
Խմբակցության ներկայացուցիչները թեեւ չեն հայտարարում, թե ինչպես են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, սակայն վաղուց որոշված է, որ միաձայն կողմ են քվեարկելու:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/435814.html]կայքում[/url]։