211652_close_icon
views-count53492 դիտում article-date 11:00 30-04-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն ու «07»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford-ին, այնուհետև՝ հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են Infiniti մակնիշի 60 DD 500 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 QS 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 34 ZP 760 համարանիշի բեռնատար ավտոմեքենային, այնուհետև՝ հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր