62631 դիտում
08:48 02-03-2018
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 99-ը ու թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին և Mercedes-ին. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 CZ 289 համարանիշի ավտոմեքենան և թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 4148 Տ համարանիշի միկրոավտոբուսը ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 74 OM 444 համարանիշի և Mercedes մակնիշի 71 VS 711 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+