211652_close_icon
views-count13000 դիտում article-date 17:10 29-04-2018

Մեզանից բացի որևէ մեկն իրավասու չէ անել հայտարարություններ մեր ծրագրերի և նպատակների մասին. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]ֆեյսբուքյան էջում [/url]հայտնել է, որ քաղաքացիները հիմք ընդունեն միայն իրենց պաշտոնական հայտարարությունները: Նա նշել է, որ պայքարի տարբեր փուլերում ի հայտ է գալիս ապատեղեկատվություն, ինչ-որ մարդիկ սկսում են տարբեր մեկնաբանություններ անել, թե այս են որոշել, այն են անելու։ «Ես խնդրում եմ հաշվի առնել միայն ու միայն մեր պաշտոնական հայտարարությունները, որովհետև բացի մեզանից ուրիշ որևէ մեկը իրավասու չէ անել հայտարարություններ անել մեր ծրագրերի և նպատակների մասին: Երեկ, այսօր մենք հայտարարություն ենք արել առաջիկա անելիքների մասին և մյուս օրվա անելիքների մասին։ Նման հայտարարություն իրավասու են անել միայն ու միայն մեր շարժման պաշտոնական ներկայացուցիչները»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ուղիղ ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսում իրականացնել և ժամը 19:00 –ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում, որտեղ կխոսվի վերջին զարգացումների, առաջիկա անելիքների մասին: «Ընդհանուր պայմանավորվածությունը մենք արդեն ձեռք ենք բերել, բայց մինչև վերջին վայրկյանը զգոնությունը չենք կորցնում, շարունակում ենք մեր գործողությունները պայքարի դիրքերում, մինչև դե ֆակտո արձանագրված հաղթանակը չարձանագրվի նաև դե յուրե: Խնդրում եմ, հաշվի չառնել որևէ հայտարարություն, որը մեզ վերագրում է ինչ-որ պլանների փոփոխություն»,-ասաց նա և շեշտեց, որ շարժման գործողությունների վերաբերյալ ուժի մեջ են իրենց հայտարարությունները, իր ֆեյսբուքյան էջը: «Խնդրում եմ մնալ այս շրջանակում և վերջին ուժերը հավաքել այս պրոցեսը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Իսկ թե ինչ նրբություններով մենք այդ գործընթացը կկազմակերպենք, կախված է քաղաքական իրավիճակի կոնկրետ նրբություններից: Լավ եղեք, տրամադրեք ձեզ հաղթանակի և տրամադրեք ապրելու ազատ և երջանիկ Հայաստանում»,-հավելել է նա:

Նմանատիպ նյութեր