Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Շավարշ Քոչարյան
Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ կարգավիճակի և տարածքային ամբողջականության:
[url=http://artsakhpress.am/arm/news/65761/oreve-mekn-iravasu-che-xarabaxi-pokharen-oroshel-arnvazn-erku-harc-shavarsh-qocharyan.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, և դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ.-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն և փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,- նշել է Շ. Քոչարյանը: