Մայիսի 1-ից Ռուսաստանում կարող են թուրքական լոլիկ ուտել. «Հայկական ժամանակ»․
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի «Ռոսսելխոգնադզորի» պաշտոնական կայքում երեկ տեղադրվել է հաղորդագրություն այն մասին, որ այս տարվա մայիսի 1-ից դեպի Ռուսաստան թուրքական արտադրության լոլիկների ներմուծման բոլոր սահմանափակումները հանվում են։
Թուրքական մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան արգելվել էր 2015 թվականի վերջին, երբ թուրքական զինուժը խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը։ Այդ ժամանակ ծայր աստիճան լարված ռուս–թուրքական հարաբերությունները հետագայում բարելավվեցին իսկ վերջին շրջանում դրանք արդեն այնքան լավացան, որ ՌԴ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռուսական նորագույն զինտեխնիկա։ Թուրքական լոլիկների ներմուծման վրա գործող սահմանափակումների ժամանակահատվածում հայ գործարարները ոչ միայն կարողացան Ռուսաստան արտահանել հայկական արտադրության լոլիկները, այլև կազմակերպեցին թուրքական լոլիկների վերաարտահանում հայկականի անվան տակ։ Ռուսական շուկան թուրքական լոլիկների առաջ բացելու հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ հայկական լոլիկների արտահանման համար։ Թուրքական լոլիկը ավեղի մրցունակ է ռուսական շուկայում։
Պետք է սպասել, որ Հայաստանից դեպի Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալները առաջիկայում կտրուկ կնվազեն»։
[b]Ամբողջական՝ թերթի օրվա համարում:[/b]