211652_close_icon
views-count6231 դիտում article-date 09:25 09-03-2018

Գյումրի այցելող զբոսաշրջիկները ուզում են քյալլա ու խաշ ուտել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզում «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փոխանցում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Գյումրու շուկայում դանակը ձեռքին հաստափոր և արնոտ խալաթով մսավաճառից սարսափող, խոզի ու կովի գլուխներ, կամ այդ կենդանիների վերջույթները տեսնելիս սրտաճաք շուկայից դուրս վազող զբոսաշրջիկները սկսել են տեղեկատվական կենտրոնից հասցե պահանջել, թե որտեղ կարող է քյալլա ու խաշ ուտել: Հաճույքով շուկա են գնում, լուսանկարվում, նաև գնումներ կատարում: Մեր թղթակիցը պարզել է, Գյումրի այցելող զբոսաշրջիկների 50 տոկոսը ՌԴ-ից են, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, հետո Գերմանիան, այնուհետ Ֆրանսիան: Գյումրի այցելող զբոսաշրջիկները, սակայն, շատ լուրջ խնդրի են բախվում՝ տուրիստական Գյումրին հասարակական զուգարաններ չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր