Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված էր Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ չի բացառել արցախյան խնդրի ռազմական ճանապարհով «կարգավորելու» հնարավորությունը:
Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված է եղել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով:
«Իհարկե, սա հնարավորություն է Ադրբեջանի համար որոշակի խնդիրներ լուծելու, գուցե ամբողջությամբ Արցախը չօկուպացնելու, բայց ապրիլյան ռազմական գործողությունների սցենարով գործողություններ իրականացնելու:
Այստեղ Ադրբեջանը պետք է նաև հաշվի առներ Թուրքիայի հետաքրքրվածությունը, Թուրքիայի շահերը, որովհետև այսօր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 2016թ.: Հիմա Թուրքիան և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ, որ Կովկասում պետք չէ մի նոր, ավելի թեժ կետ բացել: Այդ պատճառով Ադրբեջանի համար կարևոր էր հասկանալ, թե արդյո՞ք հետաքրքրված է Թուրքիան, որ այս պահին Արցախում թեժանա դրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]