7045 դիտում
09:47 04-11-2017
Թեհրան-Բաքու-Մոսկվա առանցքը չի օգտագործվի Հայաստանի դեմ. Կայհան Բարզեգար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Բաքու-Թեհրան-Մոսկվա ձևաչափով համագործակցությանը: Ըստ նրա՝ այս համագործակցությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ: Իրանցի քաղաքագետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս օրակարգը բավականին լայն է, ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ գլոբալ նախաձեռնություններ կան:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ այդ համագործակցությունն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, քանի որ երեք երկրները խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ: «Այդ հարաբերությունները լարված են հատկապես ներկայումս»,- ասել է ռուս քաղաքագետը: «Սա էական հանգամանք է: Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցության նպատակը ոչ այնքան տնտեսական կապերն են, որքան առանձին երկրների հարաբերություններն Արևմուտքի հետ, այս երեք երկրներն էլ խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, բնականաբար, Ռուսաստանն ու Իրանը՝ ավելի գլոբալ, պայմանավորված Թրամփի վարչակարգի մատուցած անակնկալներով: Սա կարծես համագործակցություն լինի Արևմուտքի դեմ, ես այստեղ լուրջ տնտեսական օրակարգ չեմ տեսնում: Բայց քաղաքական համագործակցության հիմքերը ևս թույլ են, պարզ է, որ այս համագործակցությունն ԱՄՆ-ին չի հուզում»,- ասել է նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5558 դիտում
17:10 08-01-2020
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել․ Քաղավիացիա
2308 դիտում
20:59 03-01-2022
Մեկնարկել են Թեհրան-Երևան-Թեհրան չվերթերը
2337 դիտում
14:21 28-03-2020
Ինչ նպատակով պետք է օգտագործվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող 1.1 մլն դոլարը. ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է
Այս բաժնից
457 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
613 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
433 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»