211652_close_icon
views-count26071 դիտում article-date 10:29 28-04-2018

Եկեք ԱԺ Ձեր ծրագրով, ստացեք քվե և դարձեք վարչապետ. Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր երեկվա հեռուստահարցազրույցում հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է` իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է` նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Եկեք ԱԺ ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն, ստացեք այն և դարձեք վարչապետ»: Կարապետյանի խոսքերն իսկապես զավեշտի ժանրից են: Այս տարիների ընթացքում իշխանությունները միշտ էլ շռնդալից զարգացման խոստումնալից ծրագրեր են ներկայացրել: Բայց դրանք երբևէ իրականություն չեն դարձել: Նույն Կ. Կարապետյանի կառավարությունը խոստացել էր բարելավել ժողովրդագրական վիճակը, բարձրացնել ծնելիությունը: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է ժողովրդագրական վիճակի մասին առաջին եռամսյակի տվյալները: Պատկերն իսկապես ողբերգական է: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմել է 2 մլն 969.9 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 հազար 600-ով պակաս: Ծնելիության ցուցանիշը ևս նվազել է, ընդ որում՝ վերջին տարիների ընթացքում ամենացածրը. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 8 հազար 225 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 536 էր: Ասել է թե, Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը մնացել են թղթի վրա, չիրագործված: և հիմա այս ձախողումից հետո խոսել ծրագրերի մասին, ոչ այլ ինչ է, քան սոփեստություն: Մեկ փաստ էլ. Կարապետյանն արդեն երկրորդ անգամն է խուսափում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից, թեև ՀՀԿ-ն հենց նրան է լիազորել այս հարցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր