793 դիտում
10:31 03-09-2024
Սիրելի Արցախի հայություն, կառչած մնացե΄ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, Սփյուռք մի΄ դարձեք. Արամ Ա
Արցախը մեզ համար անցյալ չէ: Այս մասին Արցախի անկախության օրվան նվիրված իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
«Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թե Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովրդի համար Արցախի հարցը լուծված չէ: Այնքան ժամանակ, ինչքան Արցախի ժողովուրդը չի վերադարձել եւ իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո, Արցախի հայակական պատկանելիությունը պատմմականորեն եւ միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված, չի կարելի զենքի ուժով լուծված համարել: Պատմությունը վկայում է, որ հանգամանքների բերումով եւ զենքի ուժով կատարված բռնագրավումները միշտ ժամանակավոր են եղել»,-ասել է նա:
Արամ Ա կթողիկոսը ասել է, որ մեր ժողովրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար՝ նախ ներքին ճակատի համար:
«Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի պետությունը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները, Հայաստանն ու Սփյուռքը, Արցախի հայկական պատկանելիության վերականգնումն ու հանձնառությունը, պետք է նաեւ մեզ մղի հետեւողական եւ ծրագրված աշխատանքի միջազգային համայնքի հետ: Փաստացի տվյակներով հարկ է շեշտել եւ վերաշեշտել Ացախի հայկական պատկանելիությունը»,-ասել է նա:
Արամ Ա-ն շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պետք է մնա առաջնահերթ պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիավանագիտական մարմինների հետ հանդիպումների ժամանակ:
«Սիրելի Արցախի հայություն, կառչած մնացե΄ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, Սփյուռք մի΄ դարձեք, հայրենի հողի վրա մնացեք, ձեր հոգիները, ձեր մտքերը, ձեր սրտերը, ձեր հավաքական պայքարը ուղղված մեր սիրելի Արցախին: Վստահ եղեք, Հայաստանը, ողջ ժողովուրդը ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեր պայքարին»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր
2308 դիտում
20:37 08-11-2020
Մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա. Արամ Ա Կաթողիկոս
4782 դիտում
21:18 26-05-2019
Արամ Ա կաթողիկոս. Արցախը գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2212 դիտում
23:41 05-09-2021
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն». Արամ Ա կաթողիկոսի ուղերձը
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը