211652_close_icon
views-count5091 դիտում article-date 22:12 27-04-2018

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Շարժայում

Ապրիլի 23-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Մեսրոպ եպս. Սարգսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Երեկոյան ժամերգությանը հաջորդեց մոմավառության արարողություն, ինչից հետո Պիեռ Քեոսեյան սրահում տեղի ունեցավ Երևանից ժամանած պրոֆ. Հայկազուն Ալուրցյանի «Կրոնափոխ հայերը Թուրքիայում» թեմայով դասախոսությունը:

Նմանատիպ նյութեր