5145 դիտում
23:09 25-04-2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում
Ապրիլի 24-ին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի Հայաստանի հրապարակում տեղական իշխանությունների և հայկական համայնքի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի նվիրված բազմամարդ միջոցառումը, որին ներկա էին Ուրուգվայի Սենատի նախագահ, Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկին, Ուրուգվայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Գանդինին, Սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ, Գ.Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Մոնտեվիդեոյի արքեպիսկոպոս Դանիել Ստուրլան, Ազգային համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, խորհրդարանականներ, օտարերկրյա դեսպաններ, Հայ կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների առաջնորդները, կրոնական համայնքների ղեկավարներ, հունական, հրեական, լիբանանյան և սիրիական համայնքների ղեկավարներ և այլոք:
Արարողությունը մեկնարկեց Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի ուղերձի ընթերցմամբ, որում նախագահը վերահաստատում էր Ուրուգվայի հաստատակամությունը իր սեփական օրինակով խթանել մյուս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Արարողությանը ելույթով հանդես եկավ Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով իր խոսքում անդրադարձավ Թուրքիայի կողմից տարվող ժխտողականության քաղաքականության անթույլատրելիությանը: ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիան արդեն մեկ դար շարունակ ապարդյուն փորձում է արդարացնել իր կողմից գործած մարդկության դեմ հանցագործությունը, մինչդեռ արդարության միակ աղբյուրը պատմական ճշմարտությունն է:
Այնուհետև, Ուրուգվայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ Ուրուգվայի Օրենսդիր պալատում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ելույթներով հանդես եկան Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Գանդինին, Ուրուգվայի ԱԳՆ փոխքարտուղար դեսպան Արիել Բերգամինոն, ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, Մարդու իրավունքների և ազգերի պաշտպանության ազգային ինստիտուտի տնօրեն Խուան Ֆարոպան և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամ Էլիանա Փանոսյանը:
Իր ելույթում Խորխե Գանդինին, անդրադառնալով Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, շեշտեց, որ իր պետությունն այդ հարցում առաջնորդվել է բացառապես մարդու իրավունքների հարգման, համերաշխության և արդարության սկզբունքներով, այլ ոչ թե սեփական քաղաքական շահերով:
Նույն օրն առավոտյան Մոնտեվիդեոյի Ռոթարի ակումբում տեղի ունեցավ նաև ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի բանախոսությունը` «Դեպի Ուրուգվայ և Լատինական Ամերիկա հայերի ներգաղթը և հայկական գաղութի ներկա իրավիճակը» վերտառությամբ:
Նմանատիպ նյութեր
4404 դիտում
15:27 24-04-2018
Լոնդոնում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7449 դիտում
23:30 24-04-2018
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»