211652_close_icon
views-count6066 դիտում article-date 21:24 27-04-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ ապրիլի 27-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Ժոնաթան Լաքոտը կարեւորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում եւ այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաեւ ցույցի մասնակիցների պահվածքը: Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի եւ այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում: Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին:

Նմանատիպ նյութեր