Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ: Այդ մասին հայտնել է Ծառուկյանի մամուլի քարտուղար ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ ԲՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը միացել են համաժողովրդական շարժմանը, սակայն առայժմ չեն հայտարարել, թե ում են պաշտպանելու վարչապետի պաշտոնում։