1825 դիտում
20:26 10-11-2014
Եռյակը չորեքշաբթի հերթական խորհրդակցությունն է հրավիրելու, որից հետո հայտարարությամբ է հանդես գալու
Խորհրդարանական եռյակը չորեքշաբթի հերթական անգամ խորհրդակցություն է հրավիրելու, որից հետո հայտարարությամբ հանդես կգա հետագա գործողությունների վերաբերյալ: Այս մասին այսօր հերթական խորհրդակցությունից հետո ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Կարծում ենք, որ համաժողովրդական շարժումը նոր փուլ է թեւակոխել: Վերջնական որոշման հանգելու համար անհրաժեշտ է հավելյալ քննարկումներ անցկացնել յուրաքանչյուր կուսակցությունում»,- ավելացրեց Ստեփան Մարգարյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակը` ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները այսօր ԱԺ-ում հրավիրել են հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Հայ Ազգային կոնգրես»-ի միջեւ հակասություն չկա, կա մտահոգություն` հերքելով, թե իրենց միջեւ հակասություններ կան: Սակայն հերթական հանրահավաքի մասին, որեւէ տեղեկություն չէր հայտնել:
Նմանատիպ նյութեր
715 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
52575 դիտում
19:00 27-04-2018
Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ
Այս բաժնից
790 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
763 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար