Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Այս մասին երեկ գիշեր ֆյսբուքյան իր էջում հայտնել է Ն. Փաշինյանը։
«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,-գրել է նա։
Նշենք, որ հանդիպմանը լրագրողներ չեն եղել։