Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են
Այսօր` մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԲՀԿ եւ ՀԱԿ համատեղ մամլո հաղորդագրությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից `Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: