Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող է զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը
                        ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող է զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը, եթե դա անհրաժեշտ լինի երկրի ճգնաժամի հաղթահարման համար: Այս մասին նա հայտարարել է Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Խոդորկովսկին ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել նման աշխատանք:
Նա հավելել է, որ ներկայումս իր առջև դրված չէ նման առաջադրանք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

