5266 դիտում
16:41 25-04-2018
Դեսպան Կիրակոսյանը քաղաքավարության այց է կատարել Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտգործնախարար Քարին Քնայսելին
Ապրիլի 23-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն այցելեց Ավստրիայի նորանշանակ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Քարին Քնայսելին:
Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը, ավստրիացի ժողովրդին՝ անկախությունը վերականգնելուց ի վեր Զարգացման գործակալության միջոցով հայաստանյան գյուղատնտեսական սեկտորին հետևողականորեն աջակցելու, Հայաստանում մշտական բնակություն հաստատած սիրիահայերին օգնելու և այլ հարցերում Հայաստանի, հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում 3 տարի առաջ նույն օրը Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարությունը և այդ հարցի շուրջ ավստրիական բոլոր քաղաքական իշխանությունների միասնականությունը:
Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական բազմաբովանդակ համագործակցության, քաղաքական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության, առևտրատնտեսական ցուցանիշների բարձրացման, և այլ հարցերի շուրջ: Դոկտոր Քնայսելի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Հայաստանի ու ԵՄ երկրների միջև քաղաքական-տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները ու ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու գործընթացը:
Զրույցի վերջում դեսպան Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմն ապավինում է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագրի՝ Ազգային դաշնային խորհրդի կողմից շուտափույտ վավերացման հարցում Ավստրիայի գործադիրի աջակցությանը:
Նմանատիպ նյութեր
3411 դիտում
21:32 28-01-2020
«Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ». Հրայր Թովմասյան. 168. am
12136 դիտում
21:33 19-05-2017
Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը. Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը