4495 դիտում
18:42 24-04-2018
Բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը
Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայրում պարզվել է, որ բազմաբնակարան բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա, և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը և շենքին մոտեցման ուղիների բացակայությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, իսկ վթարային ելքերի բացակայության պատճառով բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:
Իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով ծխահարվել է ավտոկայանատեղը, և ծուխը երկու աստիճանավանդակներով տարածվել է բնակելի հարկեր և ներթափանցել բնակարաններ: Շենքը կառուցապատվել և շահագործման է հանձնվել 2008 - 2010 թթ.-ին:
Ավտոկայանատեղում հայտնաբերվել են շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ.
- մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ,
- մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ,
- մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգ,
- գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով և փողրակով,
- ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման և փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսված չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ:
Դեպքի առնչությամբ նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն: ԱԻ նախարար պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև պարզել, թե ով է եղել շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն հատկացրած պաշտոնյան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստում է, որ հրդեհային անվտանգության կանոնների նմանատիպ խախտումներ առկա են բնակելի շենքերի զգալի մասում և կոչ է անում բնակիչներին հետևողական լինել իրենց շենքերում հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը:
Նմանատիպ նյութեր
3073 դիտում
17:24 02-06-2018
Հրդեհային անվտանգության շուրջ 406 ստուգում և հետազոտություն. ԱԻՆ-ը շարունակում է հրդեհային անվտանգության ծրագիրը
2267 դիտում
16:04 27-06-2019
Արտակարգ իրավճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից
3024 դիտում
15:40 30-06-2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից
Այս բաժնից
670 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն
793 դիտում
20:25 24-11-2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները
838 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ