211652_close_icon
views-count117131 դիտում article-date 11:43 24-04-2018

Ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրանցքում հայտնաբերվել է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ՝ գնդապետի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի ջրանցքը ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։ Փրկարարները նշված ջրանցքում հայտնաբերել են Toyota Vitz մակնիշի 32 ՕՍ 141 համարանիշի ավտոմեքենան, որի միջից դուրս են բերել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 73-ամյա Է. Գ.-ի դին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արարատի մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի, նույն վարչության ավագ քննիչ Գարիկ Թառոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Գ. Թառոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը զինվորական համազեստով է, գնդապետի կոչումով, և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից էր։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվում ջրանցքից և քննիչի հանձնարարականով տեղափոխվելու է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Տեղում զննելով դին՝ դատաբժշկը իրավապահներին հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, ըստ նախնական տեղեկությունների, Է. Գ.-ն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր